Իրադրությունը Մերձդնեստրի շուրջ

391

Մերձդնեստրի իշխանությունները երեքշաբթի, հանրապետության տարածքում տեղի ունեցած ահաբեկչական գրոհներից հետո, ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ են սահմանել։

Երեկ անհայտ անձինք պայթեցրել էին Մայակ բնակավայրի ռադիոկենտրոնի երկու ալեհավաքները։ Նախորդ օրը ձեռքի նռնակներով գնդակոծվել էր պետանվտանգության նախարարության շենքը, իսկ մարտ ամսին Մերձդնեստրի պետական մարմիններում մի քանի անգամ անանուն հաղորդագրություններ են ստացվել դպրոցների, բուժհաստատությունների, առևտրի կենտրոնների և այլ կառույցների զանգվածային ականապատման մասին։

 Երեքշաբթի կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է իրադրությանը Մերձդնեստրում և միանում է Քիշնևի՝ հանդարտություն պահպանելու կոչերին։

Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը «մտահոգված է լարվածությունն ուժեղացնելու ցանկացած փորձի կապակցությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը` Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման օգտին
Հաջորդ հոդվածըԱԳՆ ղեկավարները քննարկել են իրադրությունը Մերձդնեստրում