‘ Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’

1540

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության ամենամեծ նվաճումը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ռիկելմե.«Այսօր ինձ համար կարևոր օր է.ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ»(տեսանյութ)’