‘Իրականացավ 13-ամյա տղայի երազանքը. հանդիպում Մխիթարյանի հետ’

1509

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերը Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ֆեյսբուքյան հատուկ «իրադարձության» միջոցով խնդրեցին իրականացնել իր 13-ամյա երկրպագուի` Կառլենի երազանքը` հանդիպել նրա հետ

Թրիչեր Քոլինզի համախտանիշով տառապող Կառլենն ավելի վաղ արդեն ստացել էր Մխիթարյանի մակագրությամբ մարզաշապիկ, սակայն տղան երազում էր անձամբ տեսնել իր սիրելի ֆուտբոլիստին: 

Մեր Հենոն այսօր` Հայաստան ժամանելուց և Ազգային հավաքականի առաջին մարզմանը մասնակցելուց հետո հանդիպել է Կառլենի հետ: Այդ մասին իրադարձության էջի միջոցով տեղեկացնում են հանդիպման նախաձեռնությունը ստանձնած օգտատերերը: 

«Երազանքները կատարվում են», — գրել է Մխիթար Հայրապետյանը` հանդիպումը հավաստող լուսանկարին կից:

Նախորդ հոդվածը‘Պիկե. «Մենք կիսում ենք կորուստները, հաղթանակները, խնդիրները, նվաճումներն ու վնասվածքները»’
Հաջորդ հոդվածը‘«Լեսթերն» ավելի ուժեղ է, քան քաղցկեղը. «Կապրեմ այնքան, մինչև տեսնեմ չեմպիոնությունը»’