‘Իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը կհեռարձակվի Լոնդոնից’

887

Իրանական ընդդիմադիր «Ռահա-TV» հեռուստաալիքը սկսել է իր արբանյակային հեռարձակումը Լոնդոնից, հայտնում է բրիտանական SkyNews-ը:

Նոր ալիքը կհեռարձակվի Eutelsat արբանյակի եւ ինտերնետ կայքի միջոցով;

Իրանական ալիքի ղեկավարությունը նպատակ ունի օժանդակել Իրանում իշխող ռեժիմի փոփոխությանը: Պատասխանելով հարցին, թե ինչպեսս է հեռուստաալիքը պատրաստվում հասնել այդ նպատակին, եթե իրանական կառավարությունը միեւնույն է, արգելափակելու է հեռարձակումը, ալիքի հիմնադիր Ամիր Հոսսեյն Ջահանչահին ասել է, որ այնուամենայնիվ, հեռուստաալիքի ազդեցությունը մեծ կլինի:

«Իրանի իշխանությունները չեն կարող միշտ եւ ամեն ինչ արգելափակել: Մարդիկ հնարավորություն կգտնեն դիտելու մեզ», ասել է նա:  

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Ապրես Զոհրաբյան. Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի Հանրապետության Հիմնադիր նախագահի բաց համալսարանը’