‘Իրանը՝ Յուրիկ Վարդանյանի հարցով, սպասում է Հայաստանի որոշմանը’

1745

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հայ-իրանական սահմանին՝ թմրանյութ տեղափոխելու կասկածանքով ձերբակալվել է Սպորտի եւ երիտասարդության նախարար Յուրիկ Վարդանյանի որդին: Եւ ահա, ինչպես տեղեկացնում են Հայաստանում Իրանի դեսպանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները, իրանական կողմին տարակուսանք է պատճառել այն փաստը, որ Իրան-Հայաստան սահմանային անցակետում հայ իրավապահների կողմից ձերբակալված Վարդանյանի որդու ձերբակալումից հետո նախարարը ներողություն չի խնդրել եւ հրաժարական չի տվել: Ըստ էության, Իրանի համար անընդունելի է, որ Հայաստանում նախարարի պաշտոնում է մի մարդ, որի որդին Իրանի տարածքն օգտագործել է թմրանյութերի տարանցման համար: Բանն այն է, որ հայտնի փաստ է, թե Իրանում ինչպես են վերաբերվում թմրավաճառներին եւ ինչ պատիժներ են նախատեսված: Եւ եթե Յուրիկ Վարդանյանի որդին ձերբակալվեր իրանցի սահմանապահների կողմից, ապա կերազեր միայն երկարատեւ բանտարկության մասին, քանի որ, թմրավաճառներին հիմնականում դատապարտում են մահապատժի: 

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը ստորագրել է էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը հաստատելու մասին կարգադրությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչու է Արթուր Գ-ն սատարում Արթուր Բ-ին ‘