‘Իրանը եւ Հարավային Կորեան դրամատիկ պայքարում նվաճեցին Բրազիլիա-2014-ի ուղեգրեր’

847

Իրանի եւ Հարավային Կորեայի հավաքականները այսօր նվաճեցին 2014թ. Աշխարհի առաջնության ուղեգրերը: Ասիական գոտու A խմբի վերջին տուրը չափազանց դրամատիկ ստացվեց: Երկու ուղեգրերի համար պայքարում էին Հարավային Կորեան, Իրանը եւ Ուզբեկստանը: Ամենաբարդը Ուզբեկստանի վիճակն էր, որը Կատարի հետ խաղում պետք է անպայման հաղթեր 4 գնդակի տարբերությամբ եւ հուսար, որ Իրանը հարավկորեացիներին չի հաղթի:

Ուզբեկստանի հավաքականը ի վերջո Կատարին կարողացավ հաղթել 5:1 հաշվով, թեպետ առաջին խաղակեսից հետո պարտվում էր: Իսկ ահա Իրանի հավաքականը կարողացավ արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել Հրվ. Կորեային եւ խմբում գրավեց 1-ին տեղը: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Իրանը կգրավեր 3-րդ տեղը:

Հարավային Կորեան եւ Ուզբեկստանը վաստակեցին 14-ական միավոր, սակայն խփած եւ բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցության շնորհիվ 2-րդ տեղը գրավեց եւ ուղեգիր նվաճեց կորեական թիմը: Իսկ Ուզբեկստանը դեռ հնարավորություն ունի B խմբում 3-րդ տեղ գրաված թիմի հետ (դա կլինի Օմանը կամ Հորդանանը) խաղերում այնուամենայնիվ նվաճել բաղձալի իրավունքը:

Հիշեցնենք, որ այսօր 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել նաեւ Ավստրալիայի հավաքականը:

2014թ. Աշխարհի առաջնություն, ընտրական մրցաշար

Ասիական գոտի, B խումբ

Հրվ Կորեա — Իրան՝ 0:1

Ղոչանեժհադ, 60

Ուզբեկստան – Կատար՝ 5:1

Նասիմով՝ 60, 74, Զոտեեւ՝ 72, Ահմետով՝ 88, 90  — Ադամ՝ 37

Նախորդ հոդվածը‘Պուտինը, Օբաման և Օլանդը կոչ են արել արագ լուծել ԼՂ հիմնախնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանի արձագանքը՝ երեք նախագահների հայտարարությանը’