‘Իրանը հերքում է Եմեն և Սոմալի զենք առաքելու մեղադրանքները’

866

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մոհամադ Խազային հայտարարել է, թե ԻԻՀ-ին ուղղված մեղադրանքները՝ Եմեն և Սոմալի զենք առաքելու վերաբերյալ, անհիմն են և  քաղաքական ու քարոզչական նպատակներ ունեն: Նախորդ  տարիներին Իրանի դեմ նույնպիսի անհիմն մեղադրանքները հետագայում հերքվել են հենց եմենցի պաշտոնյաների կողմից, նկատել է Մոհամադ Խազային՝ հավելելով, թե այս դեպքում նույնպես որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, որը կարող է հաստատել այդ հայտարարությունները: ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում իրանցի դիվանագետը նաև հերքել է Սոմալիի արմատական խմբավորումներին Իրանի կողմից զենք մատակարարելու հայտարարությունը, հաղորդում է Iran.ru-ն: Ափսոսանք հայտնելով, որ տվյալ հայտարարություններն արվում են ՄԱԿ-ի հովանու ներքո՝ Խազային ընդգծել է, որ Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ից ակնկալում է կտրուկ քայլեր՝ «իր անարդար գործողությունները» ուղղելու համար:

Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, Եմենի իրավապահները կալանել էին մի նավ՝ զենքի և պայթուցիկ նյութերի խոշոր պաշարով, որը նախատեսված էր իսլամիստական գրոհայինների համար: Նավում եղել են զենիթահրթիռային համալիրներ և ռումբեր արտադրելու սարքավորումներ: Մաքսանենգների ձերբակալման գործողությունը համաձայնեցվել էր ԱՄՆ ՌԾՈՒ-ի հետ: Ամերիկյան աղբյուրի ենթադրության համաձայն՝ բեռը ժամանել էր Իրանից: Իսկ 2012 թ. դեկտեմբերի 29-ին Եմենի ռազմածովային նավատորմը ձերբակալել էր իրանական մի նավ՝ բեռնված զենքով, որը նախատեսված էր իրենց անկախության համար կառավարության դեմ մարտնչող հութթի ցեղախմբի համար, հաղորդում է  Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Գավառցին փորձել է «փախցնել» աղջկան՝ սպառնալով սպանել նրան’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. Մասնակցեք ընտրությանը եւ մի ընտրեք իշխանությանը’