‘Իրանը հերքում է իր մասնակցությունը Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին’

991

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արագչին հայտարարել է, որ Իրանը ոչ մի կերպ մասնակից չէ Թուրքիայում բողոքի գործողություններին, չորեքշաբթի հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Արագչին նշել է, որ իրանական կողմը խնդրել է Թուրքիայի կառավարությանը, որպեսզի այդ երկրի ԶԼՄ-ները նյութեր  չհրապարակեն բողոքի ցույցերին Իրանի մասնակցության մասին: Նա հերքել է այն փաստը, թե իրանական հետախուզության աշխատակիցները մասնակցել են Թուրքիայի անկարգություններին: Իրանական կողմը, Արագչիի խոսքերով՝ խնդրել է նաև, որ եթե բողոքի ցույցերում ձերբակալվի Իրանի քաղաքացի, իրենց թույլատրվի հարցաքննել նրան:

Ավելի վաղ թուրքական Zaman թերթը տեղեկացրել էր, թե Թուրքիայի ոստիկանությունը, ի թիվս բողոքի ցույցերի այլ  մասնակիցների, ձերբակալել է Իրանի քաղաքացի Շահան Շամլուին, և իշխանությունները կասկածում են, որ նա կապ ունի իրանական հետախուզության հետ:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 15 արտասահմանցիների, որոնց մեծ մասը, պարզվել է, Իրանի քաղաքացիներ են, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Հայ բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մրցակցին’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան «Մարիոթում» զրուցում էր Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի եւ Հովիկ Հովեյանի հետ’