‘Իրանը հույս ունի Ռուսաստանի մասնակցությամբ Բուշերում նոր ԱԷԿ կառուցել’

895

Իրանի իշխանությունները հույս ունեն, որ Ռուսաստանը կմասնակցի Բուշերում ԱԷԿ նոր բլոկ կառուցելու ծրագրին, ըստ BBC-ի, հյտարարել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

2012-ի ամռանը «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Իրանի հետ՝ ատոմակայա նի երկրորդ բլոկի շինարարությանը մասնակցելու շուրջ:

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը մեկնարկել է 1975-ին եւ երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսվել 1995-ին: 1992-թ. կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանն ու Իրանը համագործակցում են «խաղաղ ատոմի» ծրագրերի իրականացման ոլորտում:   

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Լարսի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մասամբ փակ է’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է գրում իր ստորագրությամբ Սերժ Սարգսյանը’