Իրանը հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպություն ընդունվելու մասին

410

Իրանը հուշագիր է ստորագրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) պարտավորությունների մասին։

Այդպիսով՝ այդ երկրի համար բաց է կազմակերպությանն անդամակցելու ճանապարհը, հինգշաբթի «Интерфакс»-ին  տեղեկացրել է Ուզբեկստանի ԱԳՆ ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը։

Վերջինս հաղորդել է, որ փաստաթուղթը ստորագրել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը լրագրողներին ասել է, որ այս օրը կարևոր է ինչպես Իրանի, այնպես էլ կազմակերպության համար, և Իրանի անդամակցությունը կամրացնի Շանհայի համագործակցության կազմակերպությունը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըChampions Showdown․ Լեւոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին
Հաջորդ հոդվածըՀարցում․ Բայդենի գործունեությունը պաշտպանում է ամերիկացիների 45 %-ը