Իրանը շնորհակալություն է հայտնել Կատարին, Օմանին և Շվեյցարիային

196

Իրանի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Կատարի, Օմանի և Շվեյցարիայի կառավարություններին՝ ԱՄՆ-ի հետ կալանավորների փոխանակման գործարքը իրականացնելիս նրանց ցուցաբերած աջակցության համար։

Երկուշաբթի օրը  Իրանը և ԱՄՆ-ը կալանավորներ են փոխանակել «հինգը՝ հինգի դիմաց» ձևաչափով։ Այդ գործարքի շրջանակներում Իրանին հասանելի են դարձել մոտավորապես 6 մլրդ դոլար սառեցված ակտիվներ։

 Այդ մասին ասվում է իսլամական հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ։

Թեհրանի և Վաշինգտոնի միջև սեպտեմբերի 18-ին կալանավորների փոխանակումը կապ չունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հետ, հայտարարել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերկը The Washington Post թերթին տված հարցազրույցում։

«Այդ գործարքը կապ չունի միջուկային դիվանագիտության հետ։ Այն առանձին է կնքվել, Դոհայում»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արդյոք կալանավորների փոխանակումը համարել այլ հարցերով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների սկիզբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷկվադոր․ Նախագահի պաշտոնի թեկնածուն դիմել է դատախազություն
Հաջորդ հոդվածըՀՀ սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն է