‘Իրանը ոչնչացրել է ամերիկյան անօդաչու թռչող սարք’

920

Իրանի Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում վայր են գցել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը, ասել է փոխծովակալ Ալի Ֆադավին, երեքշաբթի օրը հաղորդում է Fars-ը:

Ֆադավիի խոսքով՝ սարքը հատել է Իրանի սահմանը, որից հետո ոչնչացվել է և գրավվել Իրանի կողմից:

Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մասնագետներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել ScanEagle տեսակի անօդաչու թռչող սարքի հեռակառավարումը, որն իրականացրել է հետախուզական գործունեություն:

Ֆադավին նշել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ինքնաթիռը գտնվել է Պարսից ծոցի շրջանում, որտեղ տեղեկատվություն է հավաքել:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների կողմից ծեծի ենթարկված մրցավարը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը ՍԴ դիմելու համար հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություն ‘