‘Իրանը պաշտպանում է Մոսկվայում բանակցություններ անցկացնելու գաղափարը’

1036

Թեհրանը պաշտպանում է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև Մոսկվայում խորհրդակցություններ անցկացնելու գաղափարը:

Նման կարծիք է հայտնել Իրանի՝արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

«Մենք պաշտպանում ենք Մոսկվայի գաղափարը՝ Սիրիայի իշխանության ներկայացուցիչների և չափավոր ընդդիմության միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Թեհրանը ազգային երկխոսության կողմնակից է»,- ասել է փոխարտգործնախարարը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Խանութների ապրանքաշրջանառությունը կտրուկ նվազել է. Ալյուրն ու շաքարավազը սպառվում են ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման եւ Կաստրոն հայտարարություններ կանեն երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ ‘