‘Իրանը պատրաստ է աջակցել բարեկամական երկրներին՝ ահաբեկչության դեմ պայքարում’

850

Թեհրանը պատրաստ է համագործակցել բարեկամական երկրների հետ՝ ահաբեկչության և բռնությունների դեմ պայքարում, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բուրունդիի իր գործընկեր Լորան Կավակուրեի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանցի նախարարը Բուրունդի է ժամանել պաշտոնական այցով, Աֆրիկայում այցելությունների շրջանակում: Ավելի վաղ նա արդեն եղել է Քենիայում և Ուգանդայում: Հաջորդ երկիրը, ուր կայցելի Զարիֆը, Տանզանիան է:

Խոսելով Աֆրիկայում ահաբեկչական խմբավորումների գործունեության մասին՝ Կավակուրեն ընդգծել է երկկողմ, ինչպես նաև՝ բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը ահաբեկչության դեմ պայքարում: Նա նաև երախտագիտություն է հայտնել Իրանին՝  կրթության, առողջապահության և տեխնիկական զարգացման ոլորտներում Բուրունդիին ցույց տրված մարդասիրական օգնության համար: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան քննարկում է Էրդողանի այցը Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում հարձակում է կատարվել հրեական կենտրոնի զինվորական պահակախմբի վրա’