‘Իրանը ստեղծել է նոր հրթիռ, որն ընդունակ է ջրի տակից խոցել օդային թիրախը’

1265

Իրանը նոր ռազմավարական հրթիռ է ստեղծել, որը մեկնարկում է ջրի տակից և կարող է խոցել օդային թիրախները: Նոր զենքի տեխնիկական բնութագիրը գաղտնի է պահվում: Այդ մասին հաղորդել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի ՌԾՈՒ հրամանատար Ալի Փադավին:

 «Նոր զենքն արդեն փորձարկում է անցել վերջերս տեղի ունեցած զորավարժություններում: Դա յուրահատուկ զենք է, ամերիկացիները չեն կարող անտեսել դրա հզորությունը: Թեպետ նրանք հայտարարում են, թե մտահոգված չեն այդ զենքի առիթով, սակայն նաև չեն կարող թաքցնել իրենց անհանգստությունը»,- ասել է Ալի Փադավին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի ԶՈՒ էլիտար զորամասն է: Կորպուսը փետրվարի վերջին երկրի հարավում և հարավ-արևելքում «Մեծ մարգարե» զորավարժություններն է անցկացրել, որին մասնակցել է 10 դիվիզիա, օգտագործվել են հրթիռներ, անօդաչու սարքեր, հրետանի: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Տեսագրություն. «շտապօգնության» դաժան վերաբերմունքը հիվանդի հանդեպ’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան»’