‘Իրանը վնասազերծել է արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալների’

826

Իրանում ձերբակալվել են մի խումբ մարդիկ,  որոնք, ըստ քննչական մարմինների՝արտասահմանյան հատուկ ծառայությունների հրահանգով (այդ թվում՝ Իսրայելի հետախուզության) երկրի տարածքում իրականացվելիք ահաբեկչությունների շարք են կազմակերպել, հայտնում է  IRIB գործակալությունը: 

Իրանի հետախուզության նախարարության հաղորդման մեջ ասվում է, որ նախապատրաստվող ահաբեկչությունների նպատակը երկրի նահանգներից մեկում՝  Խուզեստանում,  լարված իրավիճակի ստեղծումն է եղել: Հայտնի է դարձել, որ ձերբակալված խմբին մաքսանենգ ճանապարհով պայթուցիկ նյութեր է մատակարարել Պարսից ծոցի  երկրներից մեկը:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ. Մեր նախաձեռնությունները պետք է բխեն ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրից ‘
Հաջորդ հոդվածը‘Ովքեր են Քոչարյանի իրական վերակենդանացնողները ‘