‘Իրանը ցանկանում է համաձայնագիր ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ’

880

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում պատրաստ է միջազգային հանրության հետ համաձայնագիր ստորագրել միջուկային ծրագրի վերաբերյալ: Washington Post-ին տված հարցազրույցում Ռոհանին կարծիք է հայտնել, որ միջուկային խնդրի լուծումը «կարող է ելակետ հանդիսանալ» ամերիկա-իրանական փոխհարաբերությունների կարգավորման հարցում: Իրանի նախագահը պնդել է, որ իր երկիրը պատրաստ է առավելագույն թափանցիկության, որպեսզի Արևմուտքին հավաստիացնի, որ իր միջուկային մշակումները բացառապես խաղաղ ուղղվածություն ունեն: Ռոհանիի խոսքերով՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին իրեն տվել է անհրաժեշտ բոլոր լիազորությունները՝ այդ բանակցությունները վարելու համար:

Այսօր Իրանը ուրանի հարստացման սեփական ծրագրի վերաբերյալ բանակցություններ է վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Կոստանյանին առաջադրում է Գլխավոր դատախազի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում’