‘Իրանը քննադատել է ԵՄ-ի պատժամիջոցները’

1067

Իրանն՝ ի դեմս ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստնիի, ասյօր խիստ քննադատության է ենթարկել Եվրոպական Միության նախօրեին սահմանած պատժամիջոցները, որոնք ԱԳՆ պաշտոնյան որակել է որպես «ապօրինի և ողջամտությունից զուրկ»: Խոսնակը նաև հայտնել է, որ պատժամիջոցները չեն ստիպի Իրանին ետ կանգնել խաղաղ միջուկային ծրագրից, և որ իրենց երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի տնտեսական ճնշումներին:

Հիշեցնենք, որ երեկ ԵՄ խորհուրդը՝ ի դեմս Եվրոպական Միության անդամ 27 երկրների արտգործնախարարների, պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել Իրանի դեմ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆախարարի տեղակալը նշանակվեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ ‘
Հաջորդ հոդվածը‘Չորս օրվա ընթացքում բնությանը հասցվել է 88 500 դրամի վնաս ‘