‘Իրանը 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ ‘

1146

Իրանի Իսլամական Հանրապետությունն ավելի քան 1,5 մլրդ խմ գազ է փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգիայի հետ վերջին վեց տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը` վկայակոչելով Press TV իրանական լրատվամիջոցը, Իրանի գազային ազգային ընկերությունը (NIGC) նշել է, որ 2007- 2012 թվականներին 1,558 մլրդ խմ իրանական գազ է փոխանակվել Հայաստանի տրամադրած էլեկտրաէներգիայի դիմաց:

Անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետությունը 481 մլն խմ գազի փոխանակում է իրականացրել հարևան երկրների հետ: Ամենամեծ փոխանակումը հարեւան երկրներից Իրանը կատարել է Հայաստանի հետ` նախորդ վեց տարիների ընթացքում:

Հունիսի 12-ին Մեծ Բրիտանիայի էներգետիկ հսկա համարվող BP ընկերությունը Իրանը դասել է աշխարհում գազի լավագույն պաշարները տնօրինող երկրների թվին` իր 33.6 տրիլիոն խմ պաշարներով:
Իրանը փորձում է մեծացնել գազի արտադրությունը` ներգրավելով օտարերկրյա և տեղական ներդրողների: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են G20 գագաթնաժողովի պատվիրակներին’
Հաջորդ հոդվածը‘Ջրի սակագնի փոփոխման հարցը ՀԾԿՀ-ն կքննարկի հունիսի 21-ի նիստում’