‘Իրանին պատկանող երեք միլիարդ դոլար կապասառեցվի ‘

927

Իրանը և «վեցյակի» երկրները շաբաթ օրը՝ հուլիսի 19-ին, պայմանավորվել են Իարնի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամկետը երկարաձգել ևս չորս ամսով, հաղորդել է Reuters-ը:

Այդպիսով՝ բանակցողներին չի հաջողվել վերջնական արդյունքի հասնել նշված ժամկետում՝ մինչև հուլիսի 20-ը: Սակայն «վեցյակը» պայմանավորվել է ապասառեցնել Իրանի ակտիվներից  2,8 մլրդ դոլար՝ մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները չեզոքացնելու դիմաց: Այդ նյութը կօգտագործվի որպես վառելիք Թեհրանի հետազոտական ռեակտորում՝ բժշկական իզոտոպ ստեղծելու նպատակով:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է, որ պատժամիջոցների մեծ մասը շարունակում է ազդեցություն գործել Իրանի վրա:

Բանակցություններն, այսպիսով, կշարունակվեն մինչև 2014 թ. նոյեմբերի 24-ը և կվերսկսվեն հաջորդ ամիս: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բաքվում Իտալիայի դեսպանությունն արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների մեկնաբանություններին’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի օրերը շարունակում են մնալ հագեցած’