Իրանի ԱԳՆ․ Խաղաղության լեզուն Անդրկովկասում պիտի գերակշռի

266

Խաղաղության լեզուն այսուհետև Անդրկովկասում պետք է գերակշռի լարվածության և հակամարտությունների լեզվին։

Նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջանում ադրբեջանական ինքնիշխանության վերականգնումը անհրաժեշտ է դարձնում նոր էջ  բացել տարածաշրջանային համագործակցության մեջ՝ հանուն խաղաղության և տնտեսկան զարգացման Կովկասում։ Մենք կարծում ենք, որ այսուհետև տարածաշրջանում խաղաղության խոսքը պետք է գերակշռություն ձեռք բերի հակամարտությունների և լարվածության խոսքի նկատմամբ»,-  X սոցցանցում իրանական ԱԳՆ-ի պաշտոնական էջում մեջբերվում է Աբդոլլահիանի խոսքը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ Իրանը ձգտում է ընդլայնել կապերն Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։

Իր կողմից՝ Խալաֆովը նշել է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների էական առաջընթացը, նաև շեշտել է, որ Ղարաբաղում հայ բնակչության ներկայացուցիչների իրավունքները և ազատությունները գերակա են Ադրբեջանի իշխանությունների համար։

Նախորդ հոդվածըԱդրբեջան․ Դատարանը կալանավորեց ԼՂ նախկին նախագահներին
Հաջորդ հոդվածըՂազախստանում հանցախմբերի անդամներին լայնածավալ ձերբակալում են