Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

325

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Շերկլիֆը երեքշաբթի կանչվել է իսլամական հանրապետության ԱԳՆ՝ Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության սադրիչ հայտարարությունների կապակցությամբ, չորեքշաբթի հաղորդել է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ Իրանի ԱԳՆ դեպարտամենտներից մեկի տնօրենը շեշտել է, որ իսլամական հանրապետությունը «մերժում և վճռականորեն դատապարտում է բրիտանական ԱԳՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին»։ Ըստ նրա՝ Լոնդոնը երկրում տեղի ունեցող իրադարձությունների սադրիչ մեկնաբանություններ է անում։

Հոկտեմբերի 3-ին Լոնդոնում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մեհդի Հոսեյն Մատինը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Իրանում բողոքի ցույցերին իրանական ոստիկանության արձագանքի կապակցությամբ։

Իրանում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի 17-ին, 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածով՝ աղջկան բարքերի ոստիկանությունը ձերբակալել էր գլխաշորը սխալ ձևով կրելու համար։ Հարցաքննության ընթացքում նա սրտի նոպա է ունեցել և մահացել։

Սակայն սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, որ ոստիկանները ծեծել են Ամինիին։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ հանձնարարել է մանրակրկիտ հետաքննել այդ միջադեպը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP-500․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն` բանակցություններից հրաժարվելու Զելենսկու որոշման մասին