Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Ուկրաինային՝ զենքի արտադրությունը ոչնչացնելու կոչերից հետո

298

Իրանական զենքի արտադրության ոչնչացման կոչերը քաղաքական և իրավական հետևանքներ կունենան Ուկրաինայի համար։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

«Մենք կրկին շեշտում ենք, որ չենք մասնակցում Ուկրաինայում պատերազմին և պատրաստ ենք նպաստել ճգնաժամի հաղթահարմանը և խաղաղության հաստատմանը։ Ուկրաինական իշխանությունների սպառնալի հռետորաբանությունը անպատասխանատու ենք համարում, ինչը քաղաքական և իրավական հետևանքներ կունենա»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունը՝ ոչնչացնել Իրանում զենքերի արտադրությունը։

Քանանի Չաֆիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը2022 թ․ Վրաստանի խորհրդարանի ընդունած օրենքների մեկ երրորդն առնչվում է ԵՄ հանձնարարականներին
Հաջորդ հոդվածըԲազմահազարանոց հանրահավաքի կոչ-ուղերձը Ստեփանակերտից