‘Իրանի առաջնորդը Փարիզ է ժամանել՝ ինքնաթիռներ և ավտոմեքենաներ գնելու’

1649

Իրանի Հանրապետության առաջնորդ Հասան Ռոուհանիի եվրոպական այցը չորեքշաբթի շարունակվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ նա հանդիպում է ունեցել արտգործնախարարի և էկոնոմիկայի նախարարի հետ, իսկ հինգշաբթի սպասվում են բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այցի ընթացքում, ընդհանուր առմամբ՝ 20 պայամնագիր կկնքվի՝ առողջապահության, զբոսաշրջության, տրանսպորտի և արդյունաբերության ոլորտներում:

Ամենախոշոր պայմանագիրը 114 աերոբուսների ձեռք բերումը կլինի: Թեհրանն իր մաշված քաղաքացիական ավիացիան նորացնելու կարիք ունի: Բացի այդ, ֆրանսիական «Պեժո-Սիտրոեն» ընկերությունը հայտարարել է Իրանի հետ ավտոմեքենաների արտադրություն ծավալելու ծրագրերի մասին՝ տարեկան մինչև 200 հազար ավտոմեքենա, որոնց առաջին խմբաքանակը կթողարկվի արդեն եկող տարի:

Փարիզում Ռոուհանիի այցն ընթանում է իրանցիների փողոցային բողոքի ակցիաների ուղեկցությամբ: Ակցիայի մասնակիցները դժգոհ են Արևմուտքի և Թեհրանի միջև հարաբերությունների վերականգնումից: Նրանց կարծիքով՝ Իրանը չի հարգում խոսքի ազատության և ժողովրդավարության արժեքները: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կան փակ ճանապարհներ’
Հաջորդ հոդվածը‘Վաղվանից ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’