‘«Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կհանգեցնեն 3-րդ աշխարհամարտի մեկնարկին»’

986

Իրանի դեմ Իսրայելի հնարավոր ռազմական գործողությունները կհանգեցնեն երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին, իրանական «Ալ-Ալամ» հետուստաալիքի եթերով հայտարարել է Իսլամական հանրապետության հեղափոխական գվարդիայի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն: Նա նշել է, որ Իրանը, հնարավոր է, կանխարգելիչ հարված հասցնի իր դեմ պատերազմի պատրասվող Իսրայելին: «Եթե Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմ սկսվի, ոչինչ բացառել հնարավոր չէ՝ այն կարող է վերածվել երրորդ աշխարհամարտի», — ասել է Հաջիզադեն:

Նա ավելացրել է, որ Իսրայելի կողմից ցանկացած ռազմական գործողություն ԻԻՀ-ը կընդունի որպես ԱՄՆ կողմից ուղղորդված, «այնպես որ, մենք անկասկած, կհարվածենք նաեւ Բահրեյնում, Քաթարում եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին»,  

Իսլամական հեղափոխության գվարդիայի հրթիռային զորքերը գլխավորող Հաջիզադեն զգուշացրել է. «Իսրայելը չի պատկերացնում, թե ինչպիսին կարող է լինել մեր պատասխանը. նա (Իսրայելը) մեծագույն կորուստներ կլինի եւ դա կկանխանշի սիոնիստական պետության վախճանը»:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարել էր, թե Իսրայելը կարող է օդային հարվածներ հասցնել Իրանին մինչեւ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները: «Պատերազմն անխուսափելի է: Պարզ չէ միայն, թե երբ այն կսկսվի», — ասել էր նա:

Իսկ միջազգային հանրությունը սպասում է, թե ինչպիսի ազդակներ կհղի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՄԱԿ-ի 67-րդ նստաշրջանում սեպտեմբերի 26-ին նախատեսված իր ելույթի ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուի մասին ԲՀԿ-ն կխոսի համապատասխան պահին. Տիգրան Ուրիխանյան ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ավստալիայից ժամանած ուխտագնացներին ‘