‘Իրանի դեսպան. Մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը’

944

Իրանի դիրքորոշումը պաշտոնապես արտահայտվում է նախագահի և արտգործնախարարի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին՝ մեկնաբանելով Իրանի հոգևորականության ներկայացուցիչներից՝ այաթոլլահ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազիի այն հայտարարությունը, թե Իրանի նախագահ ընտրվելու դեպքում Իրանին կվերադարձնի «նրանից անջատված» Հայաստանը, Ադրբեջանը և Տաջիկստանը:

«Կարծում եմ՝ գիտեք, որ նա հոգևորական է և որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում: Իրանը ազատ  երկիր է, առավոտյան ով արթնանում է, ինչ ցանկանում՝ ասում է: Նման բան չկա, մենք հարգում ենք երկրների տարածքային ամբողջականությունը»,- հայտարարեց դեսպանը:

Նշենք, որ Սեյեդ Մուհամմադ Բաղեր Խարազին մտադիր է մասնակցել առաջիկայում Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան պաշտոնական բողոք է հղել ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’