‘Իրանի իշխանամետ կուսակցությունը պահանջում է լուծել ընդդիմադիր առաջնորդների խնդիրը’

881

Իրանի պահպանողականների ճամբարին մոտ գտնվող Իսլամական կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Հաբիբուլլահ Ասղարովլադին  պահանջում է շտապ կարգով լուծել ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսևիի և Մեթհի Քարուբիի խնդիրը, որոնք տնային կալանքի տակ են, հաղորդում է FARS լրատվական գործակալությունը: «Եթե այդ հարցը չլուծվի, առաջիկա նախագահական ընտրություններում մենք կրկին նույն խնդիրներին կբախվենք»,- ասել է Ասղարովլադին: Նրա կարծիքով՝ պետք չէ ընդդիմադիր առաջնորդներին անվանել «խռովությունների հրահրիչներ», քանի որ դա երկրում անլուծելի քաղաքական իրավիճակ է ստեղծում:

Ի դեպ, Հաբիբուլլահ Ասղարովլադին նախկինում ևս իր ելույթներում Մուսևիին և Քարուբիին «եղբայրներ» է անվանել և ընդգծել, որ նրանք հանցագործներ չեն: 

Իրանական ընդդիմության ներկայացուցիչներ Միր Հուսեյն Մուսևին և Մեթհի Քարուբին առաջադրվել էին 2009 թ. նախագահական ընտրություններում: Նրանք չեն ընդունել ընտրությունների արդյունքերը, մեղադրել իշխանություններին «ստի», «երկրի տնտեսությունը կաթվածահար անելու» մեջ և այն բանում, որ «անվտանգության ուժերի օգնությամբ նրանք ուզում են ստիպել ժողովրդին լռել», իսկ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ իշխանությունն ապօրինաբար զավթելու, տեղական ԶԼՄ-ներին պետբյուջեից ֆինանսավորելու և նրանց միջոցով կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Նրանք նաև հանրահավաքներ էին կազմակերպել, որոնց ընթացքում զոհվել են տասնյակ և ձերբակալվել հարյուրավոր մարդիկ:

Մուսևին և Քարուբին տնային կալանքի տակ են ավելի քան երկու տարի, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կայցելի Գազա՝ իրավիճակը տեղում ստուգելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Չեխիա. Ուղիղ’