‘Իրանի իշխանությունները հաստատել են Washington Post-ի լրագրողի ձերբակալության մասին լուրը’

935

Իրանի գերագույն դատարանի նախագահ Գոլոմհուսեյն Էսմաիլին հաստատել է ամերիկյան Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի և նրա կնոջ ձերբակալության մասին լուրը, հաղորդել է AFP-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամուսինների հետ միասին ձերբակալվել են նաև երկու արտահաստիքային լուսանկարիչներ, ինչպես նաև՝ ԱՄՆ քաղաքացիներ, փոխանցում է РИА Новости-ն:

«Այժմ մենք հետաքննության փուլում ենք: Կարծում եմ՝ ավելի շատ տեղեկություն կարող ենք տրամադրել տեխնիկական հետաքննությունից և հարցաքննությունից հետո»,- հայտարարել է Էսմաիլին: Նա չի հայտնել Ռեզայանի և նրա տիկնոջ՝ Եգանե Սալեհիի ձերբակալության պատճառը:

Ռեզայանը, որպես հատուկ թղթակից՝ Թեհրանում աշխատում է 2012 թվականից: Նա ունի ամերիկյան և իրանական քաղաքացիություն: Նրա կինն Իրանի քաղաքացի է և ԱՄՆ-ում մշտական բնակության դիմում է տվել: Նա  ԱՄԷ-ում տեղակայված National թերթի թղթակիցն է:

«Ամբողջ երկիրը անվտանգության ծառայությունների հսկողության տակ է, նրանք վերահսկում են թշնամիների գործողությունները: Նրանք թույլ չեն տա, որ մեր պետությունում իրենց գործունեությունը ծավալեն թշնամիներն ու նրանց գործակալները», Էսմաիլիի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թ.: փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ՆԳՆ-ն գործ է հարուցել Զյուգանովի և Ժիրինովսկու դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Գերագույն ռադան ստացել է Յացենյուկի հրաժարականի դիմումը’