‘Իրանի խորհրդարանը պաշտպանել է Ռոհանիի արտաքին քաղաքականությունը’

983

Իրանի խորհրդարանը (մեջլիս) պաշտպանել է Իսլամական Հանրապետության նախագահի նոր քաղաքական ուղեգիծը, որն ուղղված է արտաքին աշխարհի հետ մերձեցմանը: Ինչպես այսօր հաղորդել է Fars լրատվական գործակալությունը, նախագահի քաղաքականությունը պաշտպանել է խորհրդարանի 290 պատգամավորներից 230-ը: Մեջլիսի պատգամավորները նախօրեին հանդիպում են ունեցել նախագահ Ռոհանիի հետ, որի ընթացքում ԻԻՀ գործադիր ղեկավարը նրանց պարզաբանումներ է տվել այն մասին, թե ինչու է ինքը համաձայնել հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որն իրանական մամուլն արդեն «պատմական» է անվանում:

Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը պահպանողական հայացքների կրող է, ինչպես և Իսլամական Հանարպետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Սակայն տեղական դիտորդները եզրակացրել են, որ Իրանի հոգևոր առաջնորդը, փաստորեն, պաշտպանում է նորընտիր նախագահի և նրա թիմի բարենորոգիչ մոտեցումը արտաքին քաղաքականության մեջ, թեպետ Խամենեին անձամբ իր կարծիքը չի արտահայել Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած այցի, Օբամայի հետ հեռախոսազրույցի և ԱՄՆ իշխանությունների ու Արևմուտքի այլ պետությունների հետ հարաբերությունները բարելավելու՝ նրա կատարած մյուս քայլերի մասին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեյլը չի խաղա, մինչև որ լավ մարզավիճակում չգտնվի’