‘Իրանի խորհրդարանը քննարկում է երկրի քաղաքական կենտրոնը Թեհրանից տեղափոխելու հարցը’

945

Իրանի խորհրդարանը համաձայնություն է տվել երկրի քաղաքական կենտրոնը Թեհրանից մեկ այլ քաղաք տեղափոխելու հնարավորությանը: Այս մասին հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

Խորհրդարանի զարգացման հարցերով հանձնաժողովը այս տարի կզբաղվի Իսլամական Հանրապետության քաղաքական կենտրոնի համար առավել հարմար տեղ փնտրելով, հանձնաժողովի անդամ Ահսան Ալավիի խոսքերն է մեջբերում գործակալությունը: Հիմնական պատճառը, որը ստիպել է օրենսդիրներին՝ զբաղել այդքան կարևոր հարցի քննարկմամբ, մեգապոլիսի գերբեռնվածությունն է և նրա տարածքի անդադար ընդլայնումը: Այժմ մայրաքաղաքում, արվարձանների հետ միասին, տարբեր գնահատականներով՝ ապրում է 12-ից 13 միլիոն մարդ: Այդ կապակցությամբ կառավարական շրջանակներում արդեն իսկ բազմիցս բարձրացվել է որոշ պետական հիմնարկներ այլ քաղաքներ տեղափոխելու հարցը: Սակայն երկրի ամբողջ քաղաքական կենտրոնը տեղափոխելու հարցն առաջին անգամ է բարձրացվում, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:

Նախորդ հոդվածը‘ Սիրիացի փախստականների թիվը Թուրքիայի տարածքում անցել է 600 հազարից’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն մտադիր է վերսկսել Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները’