‘Իրանի հետ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին’

1053

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամները և Գերմանիան Իրանի հետ համաձայնեցրել են վերջինիս միջուկային ծրագիրը դադարեցնելու միջանկյալ համաձայնագրի մանրամասները, և այն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին:

Իրանական միջուկային ծրագրի սառեցման դիմաց կդադարեցվի Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մի մասը: Փետրվարի սկզբներին Իրանը կստանա սառեցված ակտիվների մի մասը՝ 550 մլն դոլարի չափով, հաղորդում են լրատվական գործակալությունները՝ հղում անելով ամերիկյան իշխանական կառույցներին:

BBC-ի փոխանցմամբ՝ սառեցված ակտիվների ընդհանուր գումարը կազմում է 4,2 մլրդ դոլար: 

Նախորդ հոդվածը‘ Արիել Շարոնի հուղարկավորության կապակցությամբ Իսրայելում խստացնում են անվտանգության միջոցառումները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ’