‘Իրանի հետ սահմանի վրա նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում’

1600

Սյունիքի մարզում, Իրանի հետ սահմանի վրա, նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում: Ծրագրի արժեքը կկազմի 15 մլն դոլար: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի ղեկավար, «Սյունիք» Ազատ տնտեսական գոտու Խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը վերջերս է ներկայացվել կառավարության հավանությանը: Նա նշել է, որ, ըստ բիզնես-պլանի՝ ԱՏԳ հիմնականում կունենա արդյունաբերական ուղղվածություն, չնայած՝ կարող է ունենալ նաև էներգետիկ բաղադրիչ, կապված նավթաքիմիայի նախագծերի զարգացման հետ: Միջոցները նախատեսվում են ներդնել համապատասխան ենթակառուցվածքներում: «Ես վստահ եմ, որ իրական ներդրումները կգերազանցեն 15 մլն դոլարը»,-ասել է Աղաբեկյանը:

Նա նշել է, որ ԱՏԳ ստեղծվում է հարևան երկրների, մասնավորապես՝ Իրանի հետ համագործակցությունն ակտիվացնելու նպատակով: Այդ հարթակը կարելի է օգտագործել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը զարգացնելու համար: Նախագծի հիմնադիրն է Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը: Ծրագիրն այսօր Երևանում ներկայացվել է Աբու-Դաբիի Առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ գործարար հանդիպմանը: 

Նախորդ հոդվածը‘Երեւանի որոշ համայնքներում հունիսի 5-ին ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ԻԻՀ դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է’