Իրանի նախագահը Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր ղեկավար է նշանակել

290

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամանագիր է ստորագրել իսլամական հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր ղեկավար նշանակելու վերաբերյալ։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը։

Նրա տվյալներով՝ այդ պաշտոնում Ալի Շամխանիին կփոխարինի Ալի Ակբար Ահմադիյանը, որը 2006 թվականից ղեկավարել է Իրանի ԶՈՒ էլիտար զորամասերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմավարական կենտրոնը։

Ահմադիյանը նաև Քաղաքական նպատակահարմարությունը սահմանող խորհրդի (խորհրդակցական մարմին Իրանում, որի պարտականությունների մեջ է մտնում խորհրդարանի և Սահմանադրության պահապանների խորհրդի միջև վիճելի իրավիճակների հանգուցալուծումը) իսկական անդամ է։

Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր ղեկավարն իր կարիերան սկսել է ԻՀՊԿ-ում իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) ժամանակ։ Հակամարտության ավարտից հետո նա զբաղեցրել է, նախ, ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարի տեղակալի, ապա հրամանատարի պաշտոնը։ 2000-2007 թթ․ Ահմադիյանը գլխավորել է ԻՀՊԿ միացյալ շտաբը (կազմալուծվել է 2008 թ․)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀետախուզվում է դերասան Ալեքսեյ Պանինը
Հաջորդ հոդվածըՌԴ․ Արհմիությունները մեկնաբանել են վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանելու գաղափարը