‘Իրանի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ’

1017

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առաջիկա եվրոպական շրջայցի շրջանակներում կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Իրանի պատվիրակությունը, նախագահ Ռոուհանիի գլխավորությամբ,  իտալական կողմի հրավերով Հռոմ կմեկնի նոյեմբերի 14-ին, երեքշաբթի տեղեկացրել է իրանական IRNA գործակալությունը:

Իրանական պատվիրակությունը կհանդիպի նաև իտալացի ներդրողների և արդյունաբերողների հետ:

Նոյեմբերի 16-ին նախատեսվում է նաև Ռոուհանիի ելույթը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լիդերների ֆորումի» մասնակիցների առջև:

Դա կլինի նախագահ Հասան Ռոուհանիի առաջին եվրոպական այցը՝ 2013 թ. այդ պաշտոնն ստանձնելուց հետո: Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Անցումը նախագահական համակարգի չի հանգեցնի ավտոկրատիայի’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդը սպառնում է Կատալոնիային’