‘Իրանի նախագահը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորության հարցը’

855

Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ առաջարկը, սակայն միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը փոխի իր վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ, իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: «Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների առաջարկը դրական է և նորություն է, մենք հուսով ենք, որ այդ փոփոխությունները կարտահայտվեն նաև նրանց վերաբերմունքի մեջ: Այդ դեպքում մենք առաջարկը կդիտարկենք դրական տեսանկյունից»,- լրագրողներին հայտնել է Իրանի նախագահը Եգիպտոս կատարած այցի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Մյունխենում հայտարարել էր, թե Վաշինգտոնը չի հրաժարվում միջուկային կարգավորման հարցերի վերաբերյալ Իրանի հետ ուղիղ բանակցություններից, սակայն ուզում է, որ հանդիպումը կայանա որոշակի օրակարգով, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր վարկային ծրագիր ուսանողների համար. Վարկի մարումը՝ ուսման ավարտից հետո’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններն այսօր շատ ավելի լավ են, քան ԽՍՀՄ-ի օրոք’