‘Իրանի նախագահի պաշտոնին առայժմ հավակնում է վեց մարդ’

1303

Արդեն վեց մարդ մտադիր է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում: Թեկնածուների թվում են խորհրդարանի փոխնախագահ Ռեզա Բահոնարը, ինչպես նաև՝ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին, փոխանցում է  Интерфакс-ը: Ռոհանիի թեկնածությունն առաջադրել է «Չափավորության և զարգացման կուսակցությունը»: Անցյալ շաբաթ նա հայտարարել էր երկրում քաղաքական կուսակցությունների ուժեղացման անհրաժեշտության մասին, որպեսզի դրանք ավելի նշանակալի դեր կատարեն հասարակության կյանքում: «Пресс-ТВ»-ի հաղորդման համաձայն՝ Իրանի նախագահի պաշտոնում առաջադրվել են նաև արտաքին գործոց նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին, հետախուզության նախկին նախարար Ալի Ֆալախիանը, Թեհրանի նախկին քաղաքապետ և ազգային  ոստիկանության նախկին ղեկավար Մոհամեդ Քալիբաֆը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ:

Իրանի ՆԳՆ-ից հայտնել են, որ թեկնածուների գրանցումը կմեկնարկի մայիսի 6-ին: Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ. հունիսի 14-ին:

Նախորդ հոդվածը‘Սպառողների միության նախագահ. Մեր կյանքը վտանգի տակ է, և նման վիճակ չի կարելի հանդուրժել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Միխալ Բիլեկ. Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների է հասնում սեփական հարկի տակ’