‘Իրանի նախագահի սկանդալային ելույթը ՄԱԿ-ում ‘

1134

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լիովին օգտվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում որպես երկրի նախագահ վերջին անգամ ելույթ ունենալու հնարավորությունից,- գրում է «Եվրոնյուզ»-ը:

Իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ հարձակումներից պաշտպանվելիս նա խիստ քննադատություն հնչեցրեց Իսրայելի և ԱՄՆ-ի հասցեին՝ մասնավորապես մեղադրելով Վաշինգտոնին երկակի խաղերի մեջ:

Իրանի առաջնորդի ելույթի ժամանակ Իսրայելի ներկայացուցիչները լքեցին դահլիճը:

Մինչ այդ Նյու Յորքում, այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ էր առել Ահմադինեժադն իր զինակիցների հետ, բողոքի ակցիա էր տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում էին Իրանի պատվիրակությանը դուրս վռնդել հյուրանոցից և ընդհանրապես արտաքսել ԱՄՆ-ից:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա» արդեն կանխորոշված է’
Հաջորդ հոդվածը‘Թայվանցի ձկնորսներին հեռացրել են վիճելի կղզիներից ջրցանների օգնությամբ (տեսանյութ)’