‘ Իրանի նախկին նախարարը հերքել է Գերմանիայում իր ձերբակալության մասին լուրերը’

816

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Տահմասբ Մազահերին հերքել է այն տեղեկատվությունը, թե Դյուսելդորֆում իրեն ձերբակալել են 70 միլիոն դոլարի չեկով, հաղորդում է իրանական ИСНА գործակալությունը:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, գերմանական Finanzachrichten լրատվական կայքը հաղորդել էր, որ Իրանի ֆինասների նախարարության  և կենտրոնական բանկի նախկին ղեկավար, 59-ամյա Մազահերին հունվարի 21-ին ձերբակալվել է Դյուսելդորֆի  մաքսային անցակետում, երբ նրա ուղեբեռում հայտնաբերվել է Վենեսուելայի բանկի ՝ 300 միլիոն բոլիվարի (70 միլիոն դոլար) չեկ: Կայքի տեղեկատվության համաձայն՝ նախկին նախարարին սպառնում է չհայտարարագրված դրամանիշներ անցկացնելու մեղադրանք: Բացի այդ՝ Գերմանիայի իշխանությունները ստուգումներ են անցկացնում փողերի լվացման հատկանիշներ հայտնաբերելու ուղղությամբ: Մազահերին ինքը քննիչներին հայտնել է, որ պատրաստվում էր բազմամիլիոնանոց չեկը հանձնել Վենեսուելայի իշխանություններին՝ մոտավորապես 10 հազար նոր բնակարանների շինարարությունը ֆինասավորելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘Մարիո Բալոտելի. Պատկերացնել անգամ չէի կարող, որ ամեն ինչ այսպես կստացվի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում քաղցկեղի ախտորոշմամբ ապրում է գրեթե 2,8 միլիոն մարդ’