‘Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել հնազանդեցնել ԻԼԻՊ-ի գրոհայիններին’

990

Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհգանը կոչ է արել հնազանդեցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով  ИСНА-ին:

«ԻԼԻՊ-ը ահաբեկչական կազմակերպություն է, և նրա կողմնակիցները պետք է արդարացի պատիժ կրեն՝ որպես ռազմական հանցագործներ,- ընդգծել է Դեհգանը:- Այն, ինչ նրանք արեցին Սիրիայում, այնուհետև՝ Իրաքում, լրիվ համընկնում է ռազմական հանցագործության բնորոշմանը»:

Գեներալը նաև նշել է, որ բանդիտներին «անխուսափելիորեն բաժին կընկնի Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի ճակատագիրը»:

ԻԼԻՊ-ի գրոհայինների գործողությունների քննադատությամբ  և Իրաքի բնակչության պաշտպանությամբ արդեն հանդես են եկել իսլամական հանրապետության բարձրագույն ղեկավարությունից շատերը, այդ թվում՝ երկրի նախագահ Հասան Ռոուհանին: Փոխանցում է trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ նոր հուշադրամ. «2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինան դժվարին պայքարում հաղթեց Շվեյցարիային (տեսանյութ)’