‘Իրանի քաղաքացի բեռնատարի վարորդը վրաերթից մահացել է’

789

Սյունիքի մարզի  ողջ տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը ոչ միայն շարունակվել են ձյան առատ տեղումները, այլև ուժեղ քամու հետևանքով փոթորիկ է եղել Սիսիանում և Մեղրիի լեռնանցքում: Մարզային ճանապարհաշինարարական ձեռնարկություններից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ամբողջ գիշերվա ընթացքում ձյան շերտից մաքրվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, մշակվել աղով և ավազով: Միայն առավոտյան բուքը դադարել է, սակայն թույլ տեղումները մարզի տարածքում շարունակվում են: Մայրուղու մարզի տարածքով անցնող հատվածը բաց է ու երթևեկելի, սակայն մառախլապատ եղանակի պատճառով ճանապարհի տեսանելիությունը ցածր է նորմայից: Նախօրեին Ժամը 22-24-ը փակ է եղել մայրուղու Սիսիան-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ի հատվածը, որտեղ «ՎՈԼՎՈ» մակնիշի 41 A 81710 պետհամարանիշով բեռնատարը սահել է և լայնքով փակել ճանապարհի երթևեկելի մասը, առաջացնելով խցանում: Բեռնատարի վարորդը` ԻԻՀ քաղաքացի, 1967թ. ծնված Ահմադ Իսմայիլի Ռահալահը մեքենայից իջնելիս վրաերթի է ենթարկվել «ԻԺ-27175» մակնիշի 263 ԼՕ 67 պետհամարանիշով մեքենայի կողմից և տեղում մահացել:  Սիսիանի ճանշին ձեռնարկության աշխատակիցների ու փրկարարիների ջանքերով ճանապարհը բացվել է:

Նախորդ հոդվածը‘Փակ են Սելիմի և Ջաջուռի լեռնանցքները’
Հաջորդ հոդվածը‘Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին’