‘Իրանի և Թուրքիայի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկում’

1355

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերով երկօրյա այցով ժամանել է այդ երկրի, այսօր հաղորդել է Իրանի պետական IRINN հեռուստատեսությունը:

Ռոուհանին հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկու երկրների համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ռոուհանիի այցը Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա՝ 1996 թ. նախկին նախագահ Ալի Ակբար Հաշիմի Ռաֆսանջանիի այցից հետո:

Երկկողմ խնդիրներից բացի՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը: Իրանը և Թուրքիան տարբեր դիրքորոշումներ ունեն այդ հարցում. Իրանը Բաշար Ասադի կառավարության ամենակարևոր կողմնակիցներից մեկն է, մինչդեռ Թուրքիան պաշտպանում է սիրիական ընդդիմությանը: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Վարշավայում հերքել են Ուկրաինայի արևելքում լեհ վարձկանների առկայության մասին լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային մեծ տոնից 3 оր առաջ’