‘Իրանն այլազգի կանանց թույլ կտա հաճախել տղամարդկանց թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի առաջնության խաղերին’

696

Իրանն այլազգի կանանց թույլ կտա հաճախել մարզադաշտ` տղամարդկանց թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի առաջնությունների, այս մասին հայտարարել է Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշիանը,-հաղորդում է Тасним գործակալությունը:

«Մենք ձգտում ենք ապահովել լավագույն հնարավորությունները` մեզ մոտ Ասիայի ֆուտբոլի գավաթի անցկացման համար»,- ընդգծել է Ալի Քաֆաշիանը:

Այժմ Իրանը պայքար է տանում ԱՄԷ-ի հետ` իր մոտ Ասիայի գավաթի անցկացման իրավունքի համար: Սակայն, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը զգուշացրել է, որ տղամարդկանց թիմերի մասնակցությամբ ֆուտբոլի առաջնություններին կանանց հաճախելիության արգելքը կարող է նվազեցնել Իրանի հնարավորությունները:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ գերագույն հանձնակատարը Հայաստանին կոչ է արել պահպանել մարդու իրավունքների սկզբունքները’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’