‘ Իրանում ազատազրկման է դատապարվել ընդդիմության առաջնորդներից մեկի որդին’

852

Իրանի ընդդիմության՝ տնային կալանքի տակ գտնվող առաջնորդներից մեկի՝ Մեհթի Քարուբիի որդի Հուսեյն Քարուբին կես տարի պայմանական ժամկետով կալանքի կեթարկվի, հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Հուսեյն Քարուբին մեղադրվում է արտասահմանյան լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու միջոցով Իրանում հասարակական անհանգստություն առաջացնելու համար:

Իրանում դեռ 2009 թ. նախագահական ընտրություններից հետո բարեփոխումների կողմնակից թեկնածուներ Միր Հուսեյնը և Մեհթի Քարուբին հանդես եկան քվեարկության ընթացքում տեղ գտած զանգվածային կեղծարարությունների մասին հայտարարությամբ,  ինչի արդյուքում 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ մեծածավալ բողոքի ցույցերի ալիք բարձրացավ, բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվեցին, և նույնիսկ մարդկային զոհեր եղան:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի խցակիցը չի ցանկացել տեսնել ՄԻՊ աշխատակիցներին’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում ահաբեկչական գործողությունների հետևանքով մարդիկ են զոհվել’