Իրանում բացահայտվել է անկարգություններ նախապատրաստող ամերիկամետ խմբավորում

252

Իրանի տեղեկատվության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ էլիտար զորամասերը) հետախուզական ծառայությունները  հաղորդել են ամերիկամետ խմբավորում բացահայտելու մասին, որը ծրագրել էր անկարգություններ հրահրել իսլամական պետության տարածքում։

Այդ մասին ասվում է հետախուզական գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ։

«Այդ ցանցի անդամները, ԱՄՆ պետքարտուղարության, Freedom House կազմակերպության և մի շարք այլ տարրերի ֆինանսական աջակցությամբ զբաղվել են ակտիվիստուհիների պատրաստմամբ ինչպես Իրանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս,- փաստաթղթի տեքստը մեջբերում է ISNA  գործակալությունը։- Նրանք ծրագրել էին Արևելագիտության և աֆրիկագիտության անգլիական դպրոցում երկու միջոցառում անցկացնել շահրիվարի 16-ին և 23-ին (իրանական օրացույցով, որ համապատասխանում են Գրիգորյան օրացույցի սեպտեմբերի 7-ին և 14-ին)։ Այդ միջոցառումների ընթացքում լարվածության մթնոլորտի ստեղծում ու անկարգություններ էին նախապատրաստվում երկրի ներսում»։

Խմբավորման թվի և կազմի մասին տեղեկություններ չեն տրվում։

Փոխանցում է tass.ru-ն։ 

Նախորդ հոդվածըՀայկական կողմից կորուստներ չկան
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը կքննարկի Հնդկաստանի անվանափոխումը, եթե նման դիմում ստանա