Իրանում երկրաշարժի հետևանքով տուժել է 120 մարդ

259

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 120 մարդ Է տուժել տարերքից փոխչելու փորձի պահին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արևմտյան Ադրբեջանի նահանգի Կարմիր մահիկի ընկերությանը։

Չորեքշաբթի օրը Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 13:38-ին 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք և Ուրմիա քաղաքից 107 կմ հեռավորության վրա:

«Տուժածների թիվն այս պահին, ինչպես հաղորդվում է, 120 Է: Նրանք վնասվածքներ են ստացել փախուստի փորձ կատարելու ժամանակ», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկրաշարժից տուժած շրջաններում անցկացվում Է իրավիճակի գնահատում։ Տուժել Է առնվազն 12 բնակավայր։ Գրանցվել Է առնվազն հինգ հետցնցում։

Ցնցումները զգացվել են նաև Հայաստանում: «Արմենպրես»-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:19-ին) Հայաստանի Հանրապետությունում գրանցել է հյուսիսային լայնության 40.63⁰ և արևելյան երկայնության 44.95⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստանի Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Նախորդ հոդվածըԸստ Լավրովի` Լաչինի միջանցքի հարցը առաջիկայում կկարգավորվի. «Ազատություն»
Հաջորդ հոդվածը«Ինտերը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը նվաճեց 5-րդ սուպերգավաթը (տեսանյութ)