‘Իրանում երկրաշարժ է եղել, որը գրանցվել է նաև Հայաստանում’

1288

Ապրիլի 18-ին, ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ և Եղեգնաձոր քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Պահանջում են Տարոն Մարգարյանի պաշտոնանկությունը. հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկեն իր զորակցությունն է հայտնել Կասիլյասին’