‘Իրանում խմելու ջրի գործածումը կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին մակարդակը’

969

Իրանում խմելու ջրի գործածումը կազմում է օրական 280 լիտր, ինչը կրկնակի ավելի է համաշխարհային միջին մակարդակից, IRIB լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Ալիռեզա Դաեմին: «Երկրի տարածքի մեծ մասն անապատային և կիսանապատային գոտիներում է, բացի այդ՝ երաշտ է եղել»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Իրանում տեղումների քանակը, միջին հաշվով՝ տարեկան 100 միլիմետրից  պակաս է: Նա նշել է, որ Իրանում խմելու ջրի գինը չորս անգամ պակաս է իր ինքնարժեքից, և ընդգծել է, որ այն պետք է թանկանա: Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ջրային պաշարների ոչ խելամիտ օգտագործման դեպքում Իրանի մի շարք խոշոր քաղաքներում ջուրը կտրվի ըստ ժամանակացույցի, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մյանմայի նախագահի համաներմամբ՝ ազատ են արձակվել 70 քաղբանտարկյալներ’
Հաջորդ հոդվածը‘Գծատեր Զախարյաններն ու Բեգլարյանները կամ «Երեւանի ՄՈւԱՏ» ՓԲԸ-ն’