‘Իրանում խստացրել են իսլամական դրես-կոդը խախտող կանանց հետապնդումը’

864

Իրանական ոստիկանության բարքերի բաժինը Թեհրանում ակտիվացրել է այն կանանց հետապնդումը, ովքեր վերջին մի քանի օրերին խախտել են իսլամական դրես-կոդը(հագուստի կոդեքսը), այսօր հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում,  պուրակներում և առևտրի կենտրոններում նկատելիորեն աճել է տղամարդ և կին-ոստիկանների թիվը, ովքեր աշխատում են Իրանի, այսպես կոչված՝ «ողջախոհության հեծելավաշտում»: Նրանք բերման են ենթարկում և հարցաքննում այն կանանց, ովքեր ավանդական գլխաշորեր՝ հիջաբ չեն կրում: Ավելի վաղ ոստիկանները մի քանի կանանց թույլ չէին տվել մասնակցել Թեհրանում տեղի ունեցող մի համերգի՝ նրանց «անպատշաճ հագուստի» պատճառով: Միջադեպի արդյունքում մի քանի կանանց ձերբակալել էին:

Իրանում պահանջվում է, որ կինը կրի գլխաշոր և ազատ հագուստ, որը չի ընդգծի նրա մարմինը: Յուրաքանչյուր տարի գարնանը և ամռանը ոստիկանությունն ակտիվացնում է հսկողությունը Թեհրանի փողոցներում և ձերբակալում այն կանանց, ովքեր խախտում են սահմանված դրես-կոդը, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայազգի գերի Հակոբ Ինջիղուլյանին’
Հաջորդ հոդվածը‘Չլուծված են մնում անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների բազմաթիվ խնդիրներ’