Իրանում հայտնվել է արբանյակային համացանցի առաջին օրինական օպերատորը

168

Մոտ ապագայում Իրանի իշխանությունները արտոնագիր կտրամադրեն իսլամական հանրապետությունում արբանյակային համացանցի օպերատորին, որի գործունեությունը համաձայնեցված կլինի իրանական կողմի հետ։

Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Yahsat ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրաթներում, և նրա փրովայդեր YahClick-ը պատրաստ են արբանյակային ինտերնետի ծառայություններ տրամադրել իրանցի քաղաքացիներին, Իրանի կառավարությունը պաշտպանում է այդ նախաձեռնությունը։

Համապատասխան պայմանագրերը ստորագրվել են դեկտեմբերի 15-ին Դուբայում Իրանի գլխավոր հյուպատոսարանում, գլխավոր հյուպատոսի և Իրանի կապի նախարարության մի քանի ներկայացուցիչների ներկայությամբ։ Էմիրաթների պատվիրակության կազմը, որը մասնակցել է պայմանագրի ստորագրմանը, չի նշվում։

Նախորդ հոդվածըՄասք․ Մարդկությունը պետք է բնակեցնի այլ մոլորակներ
Հաջորդ հոդվածըԹուրքիայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպման մասին լուրը կարող է արտահոսք լինել