‘Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել’

1100

Իրանում Հոլոքոստի ժխտման թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել, հաղորդել է CNBC-ն՝ հղում անելով իրանական Fars լրատվական գործակալությանը:

Որպես կազմակերպիչներ՝ ներկայանում են Ծաղրանկարների իրանական տունը, Թեհրանում պաղեստինյան մշակույթի թանգարանը և «Սարխեշմեխ» մշակութային կենտրոնը:

Այս ակցիան պատասխան է փարիզյան Charlie Hebdo ամսագրում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 1-ին: Առաջին տեղը գրաված ծաղրանկարի հեղինակը կաստանա 12 հազար դոլար մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար սահմանվել են 8 հազար և 5 հազար դոլար մրցանակներ:

Իրանում նման մրցույթ արդեն երկրորդ անգամ է անցկացվում: 2006 թ. այն կազմակերպվել էր՝ ի պատասխան դանիական թերթում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետական միջոցներ կհատկացնի ՀՀԿ-ական հիմնադրամին ‘
Հաջորդ հոդվածը‘Մերկելն ու Օլանդը Մոսկվայից հեռացել են լուռ’